ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեղի ունեցավ Մոսկվայի ՖԻԴԵ-ի Գրան պրի մրցաշարի 6-րդ տուրը

ՍՊՈՐՏ

Մոսկվայում տեղի ունեցան ՖԻԴԵ-ի Գրան պրի մրցաշարի 6-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի առաջատարները՝ Դին Լիժենը և Շահրիյար Մամեդյարովը, իրենց  պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով: 6-րդ տուրում կարևոր հաղթանակներ տոնեցին Հիկարու Նակամուրան, Բորիս Գելֆանդը և Մայքլ Ադամսը:
6-րդ տուրից հետո Դին Լիժենը և Շահրիյար Մամեդյարովը վաստակել են 4 -ական միավոր և շարունակում են գլխավորել աղյուսակը:

3.5-ական միավոր վաստակած Հիկարու Նակամուրան, Բորիս Գելֆանդը, Պյոտր Սվիդլերը, Թեյմուր Ռաջաբովը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը և Ալեքսանդր Գրիշչուկը կիսում են 3-8-րդ հորիզոնականները:
Անիշ Գիրին, Եվգենի Տոմաշևսկին և Ջոն Լյուդվիգ Համերը վաստակել են 3-ական միավոր և կիսում են 9-11-րդ հորիզոնականները, 12-16-րդ հորիզոնականներում ընթացող Պենտալա Հարիկրիշնան, Յան Նեպոմնյաշչին, Ֆրանցիսկո Վալեխո Պոնսը, Հոու Յիֆանը և Սալեմ Սալեհը վաստակել են 2.5-ական միավոր, 17-րդ հորիզոնականում ընթացող Մայքլ Ադամսն իր ակտիվում ունի 2 միավոր, իսկ աղյուսակը եզրափակող Էռնեստո Ինարկիևը վաստակել է 1.5 միավոր:

Մոսկվայի ՖԻԴԵ-ի Գրան պրի մրցաշարի գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular