ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոութբուքի մեջ ռումբն ինքնաթիռում սոսկ ժամանակի հարց Է. ՄԱԿ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Միավորված ազգերի կազմակերպության Հակաահաբեկչական կոմիտեում համոզված են, որ ծայրահեղականների կողմից ինքնաթիռներում նոութբուքերի եւ պլանշետների մեջ քողարկված պայթուցիկ սարքերի օգտագործումը փաստորեն անխուսափելի Է, եւ դա սոսկ ժամանակի հարց Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
«Հարցը պետք Է դնել ոչ թե չի կպատահի դա արդյոք, այլ երբ դա կպատահի»,- հայտարարել Է ՄԱԿ-ի Հակաահաբեկչական կոմիտեի գործադիր տնօրեն Ժան Պոլ Լաբորդը: 
Այս հայտարարությունը հնչել Է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի եւ Եվրամիության իշխանությունները որոշել են չարգելել ահաբեկչական գործողությունների սպառնալիքի պատճառով ձեռնածանրոցում պլանշետների եւ նոութբուքերի փոխադրումը Եվրոպայից ԱՄՆ մեկնող չվերթերում: 
Ավելի վաղ ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան ձեռնածանրոցում նոութբուքերի եւ պլանշետների փոխադրման արգելք են սահմանել այն ինքնաթիռներում, որոնք մեկնում են Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի՝ առավելապես մահմեդական բնակչությամբ  երկրներից:   
Լաբորդի կարծիքով՝ եվրոպական ավիաչվերթերում պայթյունների կազմակերպման սպառնալիքը շատ լուրջ Է: ՄԱԿ-ի Հակաահաբեկչական կոմիտեի ղեկավարը պարզաբանել Է, որ Եվրոպայի երկրների համար մեծ վտանգ են ներկայացնում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման այն զինյալները, որոնք Եվրոպա են վերադառնում Սիրիայից եւ Իրաքից:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular