ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիան հարված է հասցրել Սիրիայի կառավարամետ ջոկատներին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիան Սիրիայում օդային հարված է հասցրել կառավարամետ ջոկատներին:
Այս մասին հայտնում է «Deutsche Welle»-ն: 

Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիան հարված է հասցրել սիրիական ուժերին Ատ- Տանֆա շրջանում՝ հայտարարված դեէսկալացիայի գոտու սահմաններում՝ առանց նախազգուշացման:

Այս պահին Պենտագոնում չեն հստակեցնում՝ արդյոք հարվածը սիրիական բանակին է հասցվել, թե կառավարամետ ջոկատին։

Նշում են, որ ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիան հայտնել է Ռուսաստանին ծրագրվող հարվածի մասին, որպեսզի ռուսական կողմը նախազգուշացնի սիրիական կառավարությանն ու կոալիցիոն բազայից ոչ հեռու տեղակայված ուժերը հեռացվեն։ Ըստ ամերիկացի պաշտոնյայի՝ ռուսական կողմը հաղորդագրությունը փոխանցել է Սիրիայի իշխանություններին, սակայն մոտակայքում գտնվող կոալիցիոն բազաները հետ չեն կանչվել։

«Հարվածը հասցվել է։ Այն եղել է կառավարամետ ուժերի դեմ, որոնք գործում են Ատ-Տանֆայի մոտակայքում։ Այդ կառավարամետ ուժերը գործում էին դեէսկալացիայի սահմանված գոտու սահմաններում»,-   հայտնել է Պեենտագոնի ներկայացուցիչը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular