ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազգային ժողովի նախագահի տեղակալները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Panorama.am-ը գրում է.

Ազգային ժողովի նախագահի տեղակալների ընտրությունն ավարտվել է: Փակ, գաղտնի քվեարկությանը 105 պատգամավորից մասնակցել է 100-ը:

Նշենք, որ  «Հայաստանի Հանրապետական» խմբակցությունը Ազգային ժողովի նախագահի տեղակալների համար առաջադրել է Էդուարդ Շարմազանովի և Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունները, «Ծառուկյան» դաշինք խմբակցությունը՝ Միքայել Մելքումյանի թեկնածությունը:

Էդուարդ Շարմազանովի թեկնածության օգտին կողմ է  քվեարկել 84 պատգամավոր, դեմ՝ 13: 3 քվեաթրթիկ անվավեր է ճանաչվել:

Արփինե Հովհաննիսյանի թեկնածության օգտին կողմ է քվեարկել 73 պատգամավոր, դեմ՝ 22: 5 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Միքայել Մելքումյանի օգտին կողմ է քվեարկել 65 պատգամավոր, դեմ՝ 29:  6 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular