ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաշինգտոնում Էրդողանն անձամբ է հետևել ցուցարարներին նկատմամբ բռնությունների իրականացմանը (տեսանյութ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ կատարած այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեքենայում նստած անձամբ  է հետևել խաղաղ ցուցարարների նկատմամբ իր ու այդ երկրում Թուրքիայի դեսպանատան անվտանգության աշխատակիցների կողմից բռնությունների իրականացմանը:

«Turkishminute»-ի   հաղորդմամբ,  դրա վերաբերյալ տեսանյութ է տարածել «Ամերիկայի ձայն»-ը: Մինչ խաղաղ ցուցարարները բռնության են ենթարկվում, նրանցից մեկը մեքենայում նստած Էրդողանին ինչ-որ բան է ասում այն պահին, երբ ակցիայի մասնակիցները բացականչում էին «մանկասպան Էրդողան»:

Ավելի ուշ մեքենայից նա դուրս է գալիս, որոշ ժամանակ հետևում ծեծկռտուքին, ապա շարժվում դեսպանի նստավայր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular