ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մխիթարյանի գոլը ճանաչվեց լավագույնը մրցաշրջանում (տեսանյութ)

ՍՊՈՐՏ

Shamshyan.com/Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ թիմի երկրպագուների քվեարկության արդյունքում ճանաչվել է «կարմիր սատանաների» 2016/17թթ. մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակ և ստացել մրցանակը, որը նրան հանձնել է մանկունյանցիների լեգենդար հարձակվող Էնդի Քոուլը:

Անգլիայի առաջնության 18-րդ տուրում Մխիթարյանը «կարիճ» հարվածով գրավեց «Սանդերլենդի» դարպասը (3:1):

Քվեարկության արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրել է Ուեյն Ռունին («Սթոք Սիթին», 22-րդ տուր, (1:1), երրորդը Պոլ Պոգբայի գոլն էր «Սուոնսիին» (3:1, 11-րդ տուր):

Մրցանակաբաշխության ժամանակ Մխիթարյանը նշել է. «Ես փոխանցում էի ստացել հենց «Աստծուց» (նկատի ունի Զլաթան Իբրահիմովիչին), այնպես որ. չէի կարող վրիպել»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular