ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ելք»-ն առաջարկելու է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողով կազմավորել. «Ժամանակ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը այսօր նախագիծ է ներկայացնելու՝ ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը 9-ից 10 դարձնելու առաջարկով։

Պատգամավորը գտնում է, որ Հայաստանի նման երկրում անթույլատրելի է ԱԺ-ում չունենալ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողով։ Մեր տեղեկություններով, սակայն, որոշումը վերջնական է և հազիվ թե հնարավոր լինի փոխել, որոշումը համաձայնեցվել է Սերժ Սարգսյանի հետ։

Որպես միջանկյալ լուծում՝ ՀՀԿ-ն «Ելք»-ին առաջարկել է բանակցել «Ծառուկյան» դաշինքի հետ և նրանց հասանելիք հանձնաժողովներից մեկի ղեկավարումը ստանձնել։ Դա էլ կարող է լինել համագործակցության արդյունավետ մեկնարկ։ Սակայն «Ելք»-ում այդպիսի հեռանկարը կտրուկ մերժում են, քանի որ «Ծառուկյան» դաշինքը երեկ ԱԺ նախագահի փակ գաղտնի քվեարկությամբ ապացուցեց, որ ամենևին հակված չէ «Ելք»-ի հետ համերաշխ գործել արմատական ընդդիմության դաշտում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular