ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանում նախագահական ընտրություններ են ընթանում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Shamshyan.com/Իրանի ողջ տարածքում այսօր առավոտվանից բացվել է 63 հազար ընտրատեղամաս. երկրի բնակչությունը նոր նախագահ է ընտրելու։

Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, Իրանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեարկությանը իրավունք ունի մասնակցելու շուրջ 56 մլն մարդ։

Նախագահի աթոռի համար 4 թեկնածու է պայքարում՝ գործող նախագահ Հասան Ռուհանին, այաթոլահ Իբրահիմ Ռայիսին, նախկին նախագահ Մոստաֆա Հաշեմի-Թաբան և պահպանողականներից Մոստաֆա Աղա-Միրսալիմը։

Առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկի չընտրվելու դեպքում երկրորդ փուլը կկայանա 1 շաբաթ անց՝ առավելագույն ձայները հավաքած երկու թեկնածուների միջև։

Նշենք, որ նախագահական ընտրություններում ակնհայտ ֆավորիտը գործող նախագահ Հասան Ռոհանին է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular