ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփը տարբերվում է Օբամայից, սակայն Սիրիայում մնացել են Օբամայի մարդիկ. Չավուշօղլու

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն անդրադարձել է թուրք–ամերիկյան հարաբերությունների խնդրիներին։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն նշել է, թե իրենք նկատում են, որ Թրամփի վարչակազմը տարբերվում է Օբամայի վարչակազմից։

«Սակայն երբ նայում ենք Սիրիայի հետ կապված որոշում կայացնող ամերիկացի պաշտոնյաններին ու զինվորականներին, ապա տեսնում ենք, որ նրանք Օբամայի մարդիկ են։ Նրանք բացահայտ աջակցում են քրդական PKK–ին ու YPG–ին։ Մենք Թիլերսոնին բարեկամաբար զգուշացրեցինք, որ այդ խմբավորումներին չաջակցեն։ Նրանք ասում են, որ Սիրիայի քրդերից կազմված YPG–ի հետ համագործակցությունն անհրաժեշտություն է, սակայն մենք այդպես չենք կարծում»,–ասել է Չավուշօղլուն՝շեշտելով, թե ԱՄՆ ներկայիս վարչակարգը Ֆեթուլլահ Գյուլենի հարցում ավելի անկեղծ է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular