ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ սահմանել Սիրիայի նախագահի դաշնակիցների նկատմամբ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ստորին պալատը ընդունել է օրինագիծ, որը Սենատի կողմից հավանության արժանանալու դեպքում կպարտադրի ԱՄՆ-ի նախագահին պատժամիջոցներ սահմանել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի դաշնակիցների նկատմամբ, հաղորդում է The Hill-ը։

«Մարդկության դեմ Ասադի հանցագործությունները չպետք է մնան անպատասխան։ Այդ նոր պատժամիջոցների միջոցով մենք կշարունակենք ձգել սիրիական ռեժիմի ամրանները, այդ թվում՝ նրա դաշնակիցներ Իրանի ու Ռուսաստանի»,-ասել է պալատի խոսնակ Փոլ Ռայանը։

Նոր սահմանափակումները վերաբերում են օտարերկրացիներին, որոնց Սիրիայի հետ ֆինանսական հարաբերություններ են կապում։ Նրանց չի տրվի ԱՄՆ-ի մուտքի վիզա, իսկ ԱՄՆ-ի տարածքում նրանց ողջ սեփականությունը կսառեցվի։

Օրինագիծը կուղարկվի Սենատ և հաստատվելու դեպքում՝ նախագահին՝ վավերացնելու։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular