ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու՞ Ռուսաստանը չմասնակցեց «Եվրատեսիլ 2017»-ին. «Ամերիկայի ձայն»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինան արգելել էր «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթին ռուս մասնակից Յուլյա Սամոյլովայի մուտքը երկիր, քանի որ երգչուհին 2015-ին համերգով հանդես է եկել Ռուսաստանի կողմից բռնազավթված Ղրիմում՝ այդպիսով խախտելով ուկրաինական օրենքը: Մինչ Ռուսաստանի իշխանությունները դատապարտում են արգելքը՝ որակելով այն որպես «խտրականության հաշմանդամների դեմ», որոշ վերլուծաբանների կարծիքով՝ Մոսկվան օգտագործում է հաշմանդամությունը քաղաքական նպատակներով:

Այս տարի Կիեվում կայացած «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթին հաղթեց պորտուգալացի Սալվադոր Սոբրալը: Նախքան մրցույթը Ռուսաստանը մեծ աղմուկ էր բարձրացրել այն բանից հետո, երբ ռուս երգչուհի Յուլյա Սամոյլովային թույլ չէին տվել մասնակցել մրցույթին:

«Մենք բոլորս ապշած ենք: Չգիտենք, թե ինչպես են (Ուկրաինայում) վերաբերվում հաշմանդամներին, բայց իմ կարծիքով՝ մենք այդպես չէինք վարվի: Վստահ չենք, որն է պատճառը և արդյոք նույն կերպ կվարվեին, եթե մասնակիցը հաշմանդամ չլիներ»,- հայտարարել է Ռուսաստանի համշանդամների միության համանախագահ Նադեժդա Լոբանովան:

Ի նշան բողոքի, Յուլյա Սամոլյովան ելույթ էր ունեցել Ղրիմում, ինչպես 2015 թվականին, որից հետո նրան արգելել էին մուտք գործել Ուկրաինա:

«Մենք հույս ունեինք, որ հաշմանդամի կատարումը Ուկրաինայում կհուզեր եվրոպացիներին: Սա շատ տգեղ քայլ էր», - հայտարարել է հաշմանդամների հարցերով փորձագետ և թարգմանչուհի Վերոնիկա Իվանովան:

Մոսկվան Կիևին մեղադրում է խտրականության մեջ այն պարագայում, երբ Ռուսաստանում հաշմանդամներն առայսօր լիարժեքորեն ինտեգրված չեն հասարակության մեջ և ունեն բազմաթիվ չլուծված խնդիրներ: Իվանովայի շենքի մուտքի առջև հաշմանդամների համար նախատեսված թեքահարթակի կառուցումը տևել է 5 տարի:

«Բյուրոկրատիայի պատճառով, ամեն ինչ շատ երկար է տևում, կամ ընդհանրապես ոչինիչ չի արվում: Վիճակն ավելի անմխիթար է մարզերում»,- ասում է Վերոնիկա Իվանովան:

Իվանովայի խոսքերով՝ Եվրատեսիլի Ռուսաստանի մասնակցի հետ տեղի ունեցած միջադեպը լույս սփռեց Ռուսաստանում դեռևս առկա հաշմանդամության խնդիրներին:

Աղբյուրը՝ «Ամերիկայի ձայն»

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular