ԱԻՆ–ն արձագանքեց. «Փաստ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» օրաթերթի նախորդ համարում անդրադառնալով ԱԻՆ–ի աշխատանքներին հրապարակել էինք, որ ԱԻՆ աշխատակիցներն իրենց սեփական ավտոմեքենաների վրա պետական «գոլդ» համարանիշեր են ամրացնում: Հարցի մասին պարզաբանում ստանալու համար «Փաստը» դիմեց ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանին, ով ի պատասխան մեր հարցին պատասխանեց.
«Շնորհակալություն ենք հայտնում ուշադիր լինելու, ինչպես նաև՝ մեր ուշադրությունը տվյալ փաստին հրավիրելու համար: Լուսանկարում պատկերված մեքենան, լինելով սեփական, ծառայողական անհրաժեշտությունից ելնելով աշխատակցի կողմից օգտագործվել է աշխատանքային նպատակներով, բայց արդեն տևական ժամանակ է, որ ձեր կողմից մատնանշված տեխնիկական խնդիրը լուծված է»:
Ն. Գնդոյանը նաև առաջարկեց նոր նշանակված կադրերի բարեկամական կապերը ուսումնասիրել, նշելով, որ համակարգում որևէ «բարեկամ» կամ «փեսա» չենք գտնի:
«Փաստն» էլ իր հերթին գոհունակություն է հայտնում ԱԻՆ–ի անձնակազմին, հարցին արագ արձագանքելու համար:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում