ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դժգոհության ալիք ՍԱՍ-ի աշխատակիցների մոտ. Slaq.am

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած նախընտրական ժողովի ձայնագրությունը հրապարակվելուց հետո «ՍԱՍ» գրուպի աշխատակիցները պարբերաբար հրավիրվում են հարցաքննման, ինչը դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել: Slaq.am-ը ՍԱՍ-ի ձայնագրության առնչութկամբ զրուցել է «ՍԱՍ» ՍՊ ընկերության իրավաբան, փաստաբան Շավարշ Փեթակչյանի հետ:

-Պարոն Փեթակչյան, կխնդրեի մեկնաբանություն տրամադրել ՍԱՍ գրուպի աշխատակիցների մասնակցությամբ ժողովի առթիվ հարուցված քրեական գործի ընթացքի վերաբերյալ: Ինչպիսի՞ն է իրավիճակը այս պահին:

Գործով նախաքննություն է ընթանում: Նախաքննության մարմինը, ըստ իս, արհեստականորեն ստեղծված հասարակական կարծիքի ներքո, «ճնշում» է սկսել ՍԱՍ ԳՐՈՒՊ-ի և նրա աշխատակիցների նկատմամբ: Հարուցված քրեական գործի շրջանակներում շարունակաբար հարցաքննվում են հանդիպմանը մասնակցած կամ դրա հետ հնարավոր առնչություն ունեցող ՍԱՍ ԳՐՈՒՊ ընկերության աշխատակիցները:

- Ին՞չ ճնշման մասին է խոսքը:

Նրանք կանչվում են քննչական ծառայություն աշխատանքային ժամերին, ինչը խիստ բացասաբար է անդրադառնում ընկերության գործունեության վրա: Աշխատանքի պրոցեսում առաջանում են բացեր, որոնք հնարավոր չի լինում լրացնել: Պարբերաբար պահանջվում են տարբեր տեսակի փաստաթղթեր և ցուցակներ: Այս քննչական գործողությունները վատ անդրադարձ ունեն ինչպես ընդհանուր աշխատանքային պրոցեսի, այնպես էլ մարդկանց առօրյա կենսակերպի վրա, և սա այն պարագայում, երբ քրեական գործ հարուցելու հիմքերը ի սկզբանե բացակայում էին:

- Կարո՞ղ եք հստակեցնել ինչի մասին է խոսքը:

22.12.2015թ. փո­փո­խութ­յուն­նե­րով ՀՀ Սահ­մա­նադ­րութ­յան 63-րդ հոդվա­ծի 3-րդ մասն ուղ­ղա­կիո­րեն ար­գե­լում է հիմնական ի­րա­վունք­նե­րի խախտ­մամբ ձեռք բեր­ված կամ ար­դար դա­տաքն­նութ­յան ի­րա­վուն­քը խա­թա­րող ա­պա­ցույ­ցի օգ­տա­գոր­ծու­մը: Այս կարևորագույն պահանջն անտեսելն արդեն խոսում է նախաքննության մարմնի մեղադրական ձեռագրի մասին:

- Տարածված ժողովի ձայնագրությունում լսելի է աշխատակիցներին ուղղված սպառնալիքներ, ըստ որի բացասական հետևանքներ կառաջանան այն աշխատողների համար, ովքեր թեկնածու Արտակ Սարգսյանի օգտին չեն բերի ձայներ: Արդյո՞ք դա բավարար հիմք չէ՞ր քրեական գործի հարուցման համար:

Ոչ: Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի հատկանիշներով, ըստ որի պատասխանատվություն է նախատեսվում թեկնածուներից մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելուն Ընտրողին հարկադրելու համար… Մինչդեռ իրականում աշխատակիցներին որևէ մեկը չի սպառնացել, որևէ մեկը ընտրողի կամքի իրականացմանը չի խոչընդոտել: Գաղտնիք չէ, որ ցանկացած իրադրությանը կամ երևույթին որոշակի գաղտնիության ձևաչափի հաղորդումը /տվյալ պարագայում ձայնագրության գաղտնի լինելու բնույթը/ բնական հետաքրքրության ավելի մեծ հասարակական ռեզոնանս է առաջացնում: Միայն այն հանգամանքը, որ ինչպես այդ հանդիպումից առաջ այնպես էլ հետո ընկերության որևէ աշխատակից երբևէ աշխատանքից չի հեռացվել ընտրություններում աջակցություն չցուցաբերելու համար վկայում է հարկադրանքի բացակայության մասին: Նամանավանդ, որ ձայնագրությունը տեղադրվել է արդեն ընտրություններից հետո: Դեռ ավելին, հանդիպումը վարողը դիմելով ակտիվիստներին՝ նշում է, որ սա խնդրանք է աջակցելու ընկերության հիմնադրին ակտիվ քարոզչության միջոցով, ինչպես նաև նշում է, որ «եթե կան մարդիկ, ովքեր այլ կուսակցություններին են հարում՝ ազատ են իրենց կամահայտնության հարցում»: Այս առումով քրեական գործի հարուցումը մեզ բոլորիս համար անակնկալ էր:

- Ներողություն, բայց ձայնագրության մեջ վարողը խոսում է վարձատրության մասին:

Վարողը ոչ թե խոսում է ընտրողին կուսակցության օգտին ձայն տալու համար վարձատրելու մասին, այլ խոսում է ակտիվիստներին, քարոզիչներին խրախուսելու մասին: Ձայնագրության մեջ լսվում է, որ լինելու են պարգևատրումներ ակտիվիստներին քարոզչական ակտիվ աշխատանքների համար: Սա նշանակում է և կարծում եմ երկրորդ մեկնաբանություն չի կարող լինել, որ խոսքը վերաբերում է բացառապես ակտիվիստներին:

- Ձայնագրության մեջ խոսվում է ՍԱՍ-ԳՐՈՒՊՒ աշխատակիցներին Փարիզ ուղևորություն տրամադրելու վերաբերյալ. Արդյո՞ք սա չի կարող դիտվել որպես ընտրակաշառք

Քրեական օրենսգրքի 154,2 հոդվածի 2 մասի դիսպոզիցիան ընտրակաշառքը բնորոշում է որպես Ընտրողի՛ն կաշառք տալը, կրկնում եմ Ընտրողի՛ն: Մինչդեռ հանդիպմանը հնչող խոստումները վերաբերում են ոչ թե ընտրողներին, այլ ընկերության այն աշխատակիցներին ովքեր իրենց ակտիվ քարոզչությամբ կաջակցեն ընկերության հիմնադրին առավել շատ ձայներ ստանալուն: Այլ կերպ ասած դրամ կամ առավելություն ստանալու շահառուները ոչ թե ընտրողներն են հանդիսացել այլ հանդիպմանը մասնակցող ակտիվիստները: Այս առումով, իհարկե, կան աշխատողներ, որոնք մասնակցում են շտաբային աշխատանքներին, և որի դիմաց վարձատրություն են ստանում: Փարիզ ուղևորությունը ասվել է հումորով և բոլորն էլ այն ընկալել են որպես կատակ, քանի որ քարոզչական աշխատանքների համար վարձատրությունը և այդ ուղևորության ծախսերը ակնհայտ անհամաչափ են: Չեմ կարծում, որ ներկաներից որևէ մեկը լուրջ է վերաբերել դրան: Անհեթեթություն է այդ միտքը լուրջ ընդունելը:

- Այսինքն ժողովի անցկացումը օրինակա՞ն է եղել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular