Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նրան միշտ կհիշեն որպես համեստ ու պարզ մի երիտասարդի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր ապրիլյան պատերազմում զոհված տանկիստ Դավիթ Հայրապետյանի ծննդյան օրն է:

Նրա մանկության ընկերը՝ Արման Ասլանյանը, ում հետ մեծացել են, սովորել նույն դպրոցում, ընկերոջը բնութագրում է որպես շատ համեստ, պարզ ու ամաչկոտ մի երիտասարդի, ով միմիայն լավ հիշողություններ է թողել:

«Շատ մտերիմ ընկերներ ենք եղել: Հենց այդպես ժպտերես ու պարզ էլ նրան կհիշեմ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմում է Արմանը:

Դավիթը ծառայությունը սկսել էր Արմավիրի տանկային զորամասում, վեցամսյա զորավարժանքներն անցնելուց հետո տեղափոխվել էր Մարտակերտ:

«Երբեւէ որեւէ դժգոհություն ցույց չի տվել: Ծառայության ժամանակ միշտ կապի մեջ ենք եղել, զանգում, ասում էր, որ ամեն ինչ լավ է, որեւէ խնդիր չունի»:

Դավթի ուսուցչուհին՝ Լուսինե Մխիթարյանը դասավանդել է նրան դեռեւս 7-րդ դասարանից: Տիկին Լուսինեն պատմում է, որ  Դավիթը, ինչպես նաեւ դասարանի մյուս տղաները մեծ ոգեւորությամբ էին պատրաստվում զինվորական ծառայությանը:

«Իմ դասարանում 31 աշակերտ կային, որոնցից 21-ը տղաներ էին: Դե, պատկերացրեք, արդեն իսկ պատրաստի ջոկատ էր: Նրանցից միայն պատրաստակամություն եմ տեսել: Իսկ Դավիթն իսկական ընտանիքի երեխա էր, որդիներից կրտսերը:  Նա աչքի էր ընկնում իր բացառիկ համեստությամբ, շատ ընկերասեր եւ նվիրված էր: Նա իմ հիշողություններում հենց այսպիսին էլ կմնա. տղա, ով չէր սիրում նայել դիմացինի աչքերի մեջ»:  

Ուսուցչուհին հիշում է՝ Դավթի ծնողները դեպքից մի որոշ ժամանակ առաջ էին վերադարձել Հայաստան: Մայրը տիկին Լուսինեին ասել էր, որ անհանգիստ է, վերադարձել են որդուն այցելելու համար:

«Դեպքից մի քանի օր առաջ՝ կարծեմ, մարտի  26-ն էր, հանդիպեցի ծնողներին, հենց այդ ժամանակ Դավիթը զանգահարեց, զրուցեցինք:  Ծնողները մյուս երկու որդու հետ Ռուսաստանում էին: Մայրն ինձ ասաց, որ վերջին ժամանակահատվածում մտքում անընդմեջ Դավիթն է եղել, անհանգիստ էր, ուզում էր անպայման տեսնել նրան: Դե, մենք էլ պարբերաբար հետեւում էինք լրատվությանը, որովհետեւ, բացի Դավթից, ծառայող այլ ծանոթներ էլ ունեինք թե հարազատների, թե աշակերտների շրջանում: Առաջին երկու օրը գիտեինք, որ որեւէ տեղեկություն չկա նրանից,  իսկ արդեն ամսի 5-6-ին իմացանք ամեն ինչ »:   

Դավիթ Հայրապետյանը ծնվել է 1997 թվականի մայիսի 18-ին Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Զոլաքար գյուղում:

 

Սյուզի Մուրադյան

Էս կախիչից էրեխեքը վերարկուները կախեցին, արագ պատը մաշելու ա. Փաշինյանը` նորակառույց դպրոցում Այս պահին չափագրումներ են իրականացնում, որպեսզի քանդեն Կիրանց գյուղի տները․ Գառնիկ ԴանիելյանՓաշինյանը խոստովանում է իր ձախողումը Մեծաքանակ զենք-զինամթերք է հանձնվել (տեսանյութ)56-ամյա Արթուր Մակաչյանի դին եղել է հոշոտվածԴրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար ՀՀ «ժողովրդավարությունն» Արևմուտքի և Թուրքիայի սիրախաղում Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ ՓաշինյանիցՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքը 44 օրյա պատերազմի մասնակցի 11-ամյա քույրը օգնության կարիք ունի․ արյուն է պետքԳյուղերը կկանգնեն, խնդիրը կլուծվի․ Սուրեն Պետրոսյան Անվտանգային երաշխիք չկա․ կա՛մ եկեղեցին են քանդելու, կա՛մ տունը Այսօր ջուր չի լինելուԼեռնային Ղարաբաղ. Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին «էթնիկ զտումների» մեջ Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները․ Ոսկան Սարգսյան«Էս երկրում կամ մենք պիտի ապրենք, կամ իրենք»․ Բագրատ Սրբազան Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Սարատովում կայացել է «Նազանի» հայկական պարի համույթի հաշվետու համերգը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրաԻնչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Ուղիղ․ Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Տղան վիճել է հոր հետ՝ ապա դանակահարել և սպանել Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան է դատի տվել․ «Հրապարակ» «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը ճիշտ ժամանակին և տեղում կիրառելու խնդիր կա. Տիգրան ԱբրահամյանՔՊ` քայքայելու, քանդելու պայմանագիր. ՊՆ շենքն էլ քանդեցին․ «Հրապարակ» «Փաշինյանը բացառել է Ռուսաստանի Դաշնությանը Բաքվի հետ բանակցություններից. ի՞նչ է դա նշանակում կողմերի համար» ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Ռուբլին կտրուկ աճ է գրանցելԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»2007թ. Մայրաքաղաքի կենտրոնում հանդիսավորությամբ բացվել է Կարեն Դեմիրճյանի թանգարանը. պատմության այս օրը (20 ապրիլ)Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան ՍարգսյանԻշխանությունը միայն միությունների շենքերով չի բավարարվի․ «Հրապարակ» Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Տավուշից պաշտոնապես սկսվեց սահմանազատումը, հրապարակվել է քարտեզ Սինդրիկ հավաքելու գնացած տղամարդը կորել էր․ ապա հայտնաբերվել Մանրամասներ «Քաղպայմանագրի» փակ նիստից․ «Հրապարակ» Կովի կաթում առաջին անգամ թռչնագրիպ է հայտնաբերվել Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․ «Հրապարակ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանին. «Հրապարակ» ԿԿՀ հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ. «Հրապարակ» Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված. «Ժողովուրդ»
Ամենադիտված