ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիդեռլանդների թագավորը օդաչու է աշխատում գաղտնի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նիդեռլանդների 50-ամյա թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրը խոստովանել է, որ գահ բարձրանալուց հետո պարբերաբար վարել է քաղաքացիական չվերթների ինքնաթիռներ, ընդ որում՝ մնալով ծպտյալ:

Բի-Բի-Սի-ն գրում է, որ թագավորը որպես երկրորդ օդաչու թռել է KLM-ի չվերթներով, իսկ ուղևորները երբեմն ճանաչել են նրա ձայնը: Այն մասին, որ Վիլեմ-Ալեքսանդրը ինքնաթիռներ է վարում, հայտնի էր դարձել մինչև 2013-ին գահ բարձրանալը: Նա հիմնականում վարում  էր փոքր ինքնաթիռ, որպես այսպես կոչված, հյուր օդաչու, որպեսզի պահպանի օդաչուի լիցենզիան:

Սակայն մինչև այժմ հայտնի չէր, որ թագադրությունից հետո էլ նա ամիսը երկու անգամ ծպտյալ կերպով երկրորդ օդաչու է աշխատել քաղաքացիական չվերթներում: Այդ ավիաընկերության ուղևորները հիմնականում գործարարներ են, որոնք ուղևորվում են Բրիտանիա, Գերմանիա, Նորվեգիա և եվրոպական այլ երկրներ:

Թագավորն ասել է, որ շարունակելու է ինքնաթիռ վարել, իսկ ամռանը ավելի խոշոր՝ Բոինգ-737 ինքնաթիռ վարելու դասընթաց կանցնի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular