ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրաքում տեսախցիկը «փրկել» է լրագրողի կյանքը ԴԱԻՇ-ի փամփուշտից (տեսանյութ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրաքում տեսախցիկը «փրկել» է լրագրող Ամար Ալվաելիի կյանքը ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դիպուկահարի փամփուշտից: Տեղի ունեցածի հոլովակը հրապարակվել է YouTube-ի ViralHog ալիքում:

Մի խումբ լրագրողների վրա հարձակումը տեղի է ունեցել Իրաքի Մոսուլ քաղաքի թաղամասերից մեկում: Տեսանյութում երևում է՝ ինչպես է ԴԱԻՇ-ի գրոհայինի արձակած փամփուշտը դիպչում իրաքցի լրագրող Ամար Ալվաելիի կրծքին ամրացված տեսախցիկին և կոտրում այն:

«Աստված իմ, Ամար, սա չափազանց վտանգավոր էր», – բացականչել է այդ պահին Ալվաելիի կողքին գտնվող լրագրողը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular