ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում էներգետիկայի ոլորտի զարգացման լավ հեռանկարներ կան. ամերիկյան ընկերության նախագահ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը մեծ ներուժ ունի էներգետիկ ոլորտում եւ կարող է լավ շուկա դառնալ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ամերիկյան «Մակլեան  Փաուեր Ինթերնեշնլ» ընկերության նախագահ Մարգարեթ Մակլեանը, ով մասնակցում էր ԱՄՆ դեսպանատան եւ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ համատեղ կազմակերպված համաժողովին:

«Հայաստանում ոլորտի զարգացման լավ հեռանկարներ կան: Այսօր մենք այստեղ ենք, որպեսզի հասկանանք, սովորենք, թե ինչպիսի մեխանիզմներ եւ ինչ զարգացման տարբերակ է ընտրում Հայաստանի շուկան եւ ինչպես է մտադիր այս ոլորտում  աշխատանքներ ծավալել: Մեր ուշադրության կենտրոնում են արդյունաբերական, ինչպես նաեւ գյուղական հոսանքամատակարարման ոլորտները, որոնք ավելի շատ օգուտ կարող են ստանալ ընդհանուր ոլորտի դրական տեղաշարժից»,- ընդգծեց նա:

Ամերիկյան ընկերության նախագահը նշեց, որ «Մակլեան Փաուեր Ինթերնեշնլը»  մասնագիտանում է հոսանքի փոխանցման եւ բաշխման սարքավորումների արտադրման ոլորտում:

«Մենք օգնում ենք արտադրման վայրից հոսանքը փոխանցել կայան, ապա վերջնական սպառողին: 20 հազար արտադրատեսակ ունենք, որոնք հենց այս շղթայի աշխատանքների  կազմակերպման համար են»,-եզրափակեց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular