ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դեպք Հրազդանում. 25-ամյա կինը ոստիկաններին հայտնել է. «Տան լույսերն անջատեցին, 20 գրամանոց ոսկյա շղթան կուլոնով վզիցս պոկեցին, տարան»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում կողոպուտի հատկանիշով հարուցվել է քրեական գործ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մայիսի 16-ին, Սոլակ գյուղի 5-րդ փողոցի բնակիչ՝ 25-ամյա Վարդուհի Հովակիմյանը ոստիկանության Հրազդանի բաժին հայտնել է, որ նախորդ օրը, ժամը 20։45-ի սահմաններում, իրեն անհայտ պայմաններում տան լույսերն անջատելուց հետո հյուրասենյակում անհայտ անձը մոտենալով իրեն՝ բռնել է ձեռքերից և քաշելով պոկել պարանոցին գցած մոտ 20 գրամ քաշով ոսկյա շղթան՝ իր կուլոնով։

Դեպքի վայր ժամանած ոստիկաններին նա հայտնել է, որ «անկոչ հյուրն» առանց որևէ բառ ասելու հեռացել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular