ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարկային եկամուտների դրական դինամիկան հասնում է 10,6%-ի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2017 թվականը բավականին հաջող է դասավորվում պետական բյուջեի մուտքերի տեսանկյունից: Հրապարակված արդյունքներից պարզ է դառնում, որ տարվա առաջին չորս ամիսների ընթացքում հարկային եկամուտներն ավելացել են 34,8 մլրդ դրամով։

Եթե համեմատենք այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա կտեսնենք, որ 2017-ի մուտքերը 10,6 տոկոսով ավելացել են:

Ընդանուր առմամբ՝ չորս ամսվա ընթացքում հավաքագրվել է 362,6 մլրդ դրամ: Դրական ցուցանիշը ապահովվել է տնտեսական գործընթացների աշխուժացման և հարկային վարչարարության բարելավման արդյունքում։

Էկոնոմիկան թվերով / ֆեյսբուք

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular