ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայի Գրան պրիիում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

ՍՊՈՐՏ

Մոսկվայում տեղի ունեցան ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի 5-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի առաջատարների՝ Դին Լիժենի և Շահրիյար Մամեդյարովի պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Ոչ-ոքի արդյունք գրանցվեց նաև առաջատարներից կես միավորով ետ մնացող Պյոտր Սվիդլերի և Թեյմուր Ռաջաբովի պարտիայում: 5-րդ տուրում հաղթանակներ տոնեցին Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ալեքսանդր Գրիշչուկը և Մայքլ Ադամսը:
5-րդ տուրից հետո Դին Լիժենը և Շահրիյար Մամեդյարովը վաստակել են 3.5-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: 3-ական միավոր վաստակած Պյոտր Սվիդլերը, Թեյմուր Ռաջաբովը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը և Ալեքսանդր Գրիշչուկը բաժանում են 3-6-րդ հորիզոնականները, Պենտալա Հարիկրիշնան, Յան Նեպոմնյաշչին, Հիկարու Նակամուրան, Անիշ Գիրին, Բորիս Գելֆանդը, Եվգենի Տոմաշևսկին և Ջոն Լյուդվիգ Համերը վաստակել են 2.5-ական միավոր և բաժանում են 7-13-րդ հորիզոնականները, 14-16-րդ հորիզոնականներում ընթացող Ֆրանցիսկո Վալեխո Պոնսը, Հոու Յիֆանը և Սալեմ Սալեհը վաստակել են 2-ական միավոր, 17-րդ հորիզոնականը զբաղեցրած Էռնեստո Ինարկիևն իր ակտիվում ունի 1.5 միավոր, իսկ աղյուսակը եզրափակող Մայքլ Ադամսը վաստակել է 1 միավոր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular