ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀԿ-ում լարված վիճակ է. ամեն ինչ կորոշվի այսօր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Armlur.am / Իշխող «Հայաստանի հանրապետական» կուսակցությունում դեռևս սպասողական վիճակ է. բոլորը շունչները պահած` սպասում են իրենց «հոր»՝ Սերժ Սարգսյանի վերջնական որոշմանը: Այսօր՝ 18:00-ին ՀՀԿ-ն անցկացնելու է Գործադիր մարմնի նիստ, իսկ 19:00-ին՝ խորհրդի նիստ, որի ժամանակ էլ սպասվում է վերջնական որոշումների կայացումը: ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների պնդմամբ՝ ԱԺ առանցքային պաշտոնների մասին վերջնական որոշումը հայտնի կդառնա այսօր՝ ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ: Իսկ մինչ խորհրդի նիստը, նույն օրը ՀՀԿ-ն կգումարի գործադիր մարմնի նիստ և կքննարկի ԱԺ նախագահի և տեղակալների հարցը: Չնայած դեռ վերջնականապես հայտնի չէ, թե ովքեր են լինելու ԱԺ նախագահը և տեղակալները, այնուամենայնիվ, ՀՀԿ-ի կուլիսներում Աժ նախագահի ամենահավանական թեկնածուն այս պահի դրությամբ համարվում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, իսկ նրա տեղակալներից մեկը՝ դեռևս արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

շարունակությունը՝ կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular