ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիայի ԱԳ նախարարն անընդունելի է համարում Թուրքիայի կողմից Բունդեսթագի նկատմամբ շանտաժը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելն անընդունելի է համարել Թուրքիայի կողմից իրենց նկատմամբ իրականացվող շանտաժը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա խոսել է գերմանական Neue Osnabrücker Zeitung-ին տված հարցազրույցում:

Խոսելով այն մասին, որ պաշտոնական Անկարան թույլ չի տվել գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազայում գտնվող գերմանացի զինվորներին՝ Գաբրիելն ասել է. «Հուսով եմ, որ թուրքական կառավարությունն առաջիկա օրերին կփոխի իր միտքը, հակառակ դեպքում Գերմանիայի դաշնային խորհրդարանն անկասկած այլևս չի թողնի իր զինվորներին Թուրքիայում»:

Հիշեցնելով, որ Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիներն անհիմն պատճառներով բանտ են ուղարկվում, նրանց արգելվում է լքել Թուրքիայի տարածքը՝ Գաբրիելը հայտարարել է, որ այժմ էլ Գերմանիայի խորհրդարանին արվող շանտաժն անընդունելի սահմանների է հասել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular