ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վենեսուելայում յոթերորդ անգամ երկարացրել են արտակարգ դրության ռեժիմը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վենեսուելայի կառավարությունը մայիսի 13-ից  ևս 60 օրով երկարացրել է արտակարգ դրության ռեժիմը երկրի տնտեսությունում: «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է նախագահ Նիկոլաս Մադուրոյի՝ Gaceta Oficial հրատարակությունում հրապարակված հրամանագրի տեքստում:

Սա արտակարգ դրության գործողության արդեն յոթերորդ երկարացումն է՝ 2016 թվականի հունվարից սկսած: Այն երկրի ղեկավարին հնարավորություն է տալիս անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել բնակչության իրավունքները պաշտպանելու և Վենեսուելայում ներքին կարգուկանոնն ապահովելու համար:

Արտակարգ դրության գործողությունը երկարացվել է ապրիլի սկզբից՝ բողոքի զանգվածային ակցիաների  ֆոնին, այն բանից հետո, երբ Գերագույն դատարանը որոշեց լրջորեն սահմանափակել ընդդիմադիր Ազգային ժողովի իշխանությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular