ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաշինգտոնում ձերբակալվել Է Սպիտակ տուն ներխուժել փորձող անձը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության աշխատակիցները ձերբակալել են այն մարդուն, որը մայիսի 16-ի երեկոյան փորձել Է ներխուժել Սպիտակ տուն: Այս մասին հաղորդվում Է գերատեսչության Twitter- օգտահաշվում:   
 
«Գաղտնի ծառայությունն արձագանքում Է այն մարդու հետ կապված իրադրությանը, որը Փենսիլվանիա-ավենյուում հյուսիսային ցանկապատի մոտ թռել-անցել Է հեծանվային կանգնակի վրայով: Կասկածյալը կալանքի տակ Է վերցվել»,- ասված Է հաղորդագրության մեջ: 
 
Անհայտ անձը  հեծանվային կանգնակի վրայով թռել-անցել Է Սպիտակ տան հյուսիսային ցանկապատի մոտ, որտեղ աշխատում Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: 
Reuters գործակալությունը հայտնել Է, որ իրավախախտի պատճառով պետության ղեկավարի պաշտոնական նստավայրը ժամանակավորապես շրջափակվել Է:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular