ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արայիկ Գրիգորյանն իր աշխատասենյակում առանձնասենյակ է կառուցել. պատ է շարել. «ՀԺ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի պատգամավոր Արայիկ Գրիգորյանն ավարտին է հասցրել իրեն և Աշոտ Արսենյանին հատկացված աշխատասենյակի վերանորոգումը: Armtimes.com-ն երեկ ԱԺ-ում արձանագրեց, որ Արայիկ Գրիգորյանն իսկապես պատ է կառուցել աշխատասենյակի մեջտեղում: Մտնելով աշխատասենյակ նկատեցինք, որ դեռևս կահավորված չի այն, սակայն նոր բազմոց և բազկաթոռներ էին բերել, գետնին կար նաև պոլիէթիլենի տոպրակներով փաթաթված գորգեր:

Առաջանալով աշխատասենյակի նախասրահով հանդիպեցինք այն պատին, որի մասին մամուլում գրվել էր: Ուրեմն պատգամավորը նախասրահում կառուցել է մոտ 2.5 մետր բարձրության պատ, որից այնկողմ մոտ 6-7 քառակուսի մետր տարածք է առանձնացվել, որտեղ կարելի է հայտնվել և միայն դուռ բացելուց հետո, իսկ պատի վերին հատվածը բաց է: Այսինքն՝ նախասրահում կատարվող ցանկացած իրադարձություն լսելի է պատի մյուս կողմում, սակայն ոչ տեսանելի, իսկ ստեղծված առանձնասենյակի պատուհանը նայում է սեպի ԱԺ բարեկարգ այգի:

Կարելի է ենթադրել, որ այսկերպ պատգամավորները կարող են հանգիստ ժամանակ անցկացնել պատի մյուս կողմում՝ մտավախություն չունենալով, որ աշխատասենյակի հիմնական դուռը բացող որևէ մեկը նրանց կարող է տեսնել»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular