ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես այդքան ցածրորակ մարդ չեմ, որ «Եվրատեսիլ» նայեմ, ես Ռեյ Չարլզ եմ լսում. Ռուբեն Հախվերդյան. «Առավոտ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Առավոտ» թերթը գրում է. «Իրեն հարգող որևէ մարդ «Եվրատեսիլում» կերգի՞… «Եվրատեսիլն» առհասարակ իդիոտիզմ է, փող լվալու տեղ, մարդիկ լավ էլ փող են աշխատում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ճանաչված երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը:

Մեր հարցին` հավանե՞լ է Հայաստանի ներկայացուցչի ելույթը, արվեստագետը պատասխանեց. «Ես այդքան ցածրորակ մարդ չեմ, որ «Եվրատեսիլ» նայեմ, ես Ռեյ Չարլզ եմ լսում, դասականներ … էդ էշությունն ինչ է, որ լսեմ: Չեմ հասկանում, թե այդ մրցույթին Հայաստանում ինչու են այդքան նշանակություն տալիս…»:

Ռուբեն Հախվերդյանը կարծում է, որ այսօր «Եվրատեսիլում» հանդես եկողները չունեն իրենց ձեռագիրը և ընդհանրապես, նրա ձևակերպմամբ. «Եվ Եվրոպայում, և Ամերիկայում երգը մեռել է, որովհետև շոու բիզնեսը կերել է երգը, բիզնեսը արվեստի հերն անիծել է... Ժամանակին, երբ Ռաֆայելը նկարելիս է եղել, Հռոմի պապն եկել-ասել ա` էստեղ մի քիչ կապույտ ավելացրու, Ռաֆայելն ասել ա, գնա գործիդ, դու ի՞նչ ես հասկանում…»:

Մեր հարցին` այսինքն` նկատի ունի, որ արվեստագետը պետք է կախյալ չլինի՞, Ռուբեն Հախվերդյանը պատասխանեց. «Չէ, մեկ է կախյալ լինում ես, բայց էս չափերի, որ բիզնեսն են կարևորում, և էս չափերի, որ երգն է ցածրացրել ողջ աշխարհում, երբեք չի եղել... Էլ չեմ խոսում Հայաստանի մասին: Բաբաջանյանի, Խաչատրյանի կամ մյուսների մակարդակի երաժշտություն, երգ գրող կա՞…»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular