ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի օդային ուժերը կհամալրվեն տեղական արտադրության հրթիռներով և ռումբերով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

2018թ. վերջից սկսած  Թուրքիայի օդային ուժերը կհամալրվեն տեղական արտադրության նոր ռումբերով և հրթիռներով: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Թուրքիան ապագայում այլևս ստիպված չի լինի իր օդային ուժերի համար  այլ երկրներից ռումբեր և հրթիռներ պատվիրել:

Ըստ աղբյուրի՝ թուրքական ԶՈՒ-ն կհամալրվի «NEB» տեսակի ստորգետնյա կառույցների (թաքստոցներ) ոչնչացման համար նախատեսված ռումբով, «SOM» թևավոր հրթիռով, «MK-82» և  «MK-84», «Minyatür» ռումբերով, ինչպես նաև լազերային  «LGK» տեսակի ռումբով:  Հնարավոր է, որ այդ ռումբերը  և հրթիռները տեղադրվեն նաև Թուրքիայի օդուժին պատկանող «F-16» և «F-4 » տեսակի ռազմական ինքնաթիռների վրա:

Հրապարակման մեջ շեշտվում է, որ վերջին ժամանակներս Թուրքիան ավելի շատ ուշադրություն է դարձնում սեփական արտադրության զենքերի վրա: Իսկ մինչ այդ Թուրքիան  իր  օդային ուժերի համար ռումբերը և հրթիռները հիմնականում պատվիրում էր ԱՄՆ-ից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular