ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջազի թագուհի էլլա Ֆիցջերալդը 100 տարեկան է

ՄՇԱԿՈՒՅԹ

Մայիսի 24-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացնեն «Էլլա Ֆիցջերալդ - 100» համերգային ծրագիրը:

Մշակույթի նախարարության հաղորդմամբ, համերգին ելույթ կունենան ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը, «Սանկտ-Պետերբուրգ» ջազ կվարտետը, ինչպես նաև աշխարհահռչակ ջազային երգչուհի Մարջորի Բարնսը /ԱՄՆ/: Դիրիժորն է ՌԴ վաստակավոր արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

Մարջորի Բարնսը ծնվել և մեծացել է Նյու Յորքում: Նրա կարիերան շատ հետաքրքիր և բազմաժանր է եղել՝ հանդես է եկել որպես դերասանուհի, երգչուհի: Գլխավոր դերերով հանդես է եկել բրոդվեյան «Մազեր», «Ես սիրում եմ իմ կնոջը», «Կախարդական շոու» և «Երազանքի աղջիկները» մյուզիքլներում:

70-ականների կեսերին նա տեղափոխվել է Կալիֆորնիա՝ փոխարինելու անվանի «The Fifth Dimention» փոփ խմբի վոկալիստ Մերլին Մաքքոյին: Նրանց հետ շրջագայել և ձայնագրվել է երկու տարի:

Մ. Բարնսը համերգներով հանդես է եկել Լոնդոնում, Ամստերդամում, Լաս Վեգասում: Ելույթ է ունեցել Մետրոպոլ նվագախմբի, Ռոտերդամի և Տամպերեի սիմֆոնիկ նվագախմբերի հետ: Նա աշխատել է այնպիսի հայտնի մարդկանց հետ, ինչպիսիք են Ֆրենկ Սինատրան, Լենա Հորնը, Սեմի Դեվիսը և Բիլի Էկստայնը:

Աղբյուր` Panorama.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular