ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանի մարդիկ Վաշինգտոնում հարձակվել են հայ, քուրդ, հույն և ասորի ցուցարարների վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Shamshyan.com

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Վաշինգտոն կատարած այցի դեմ բողոքի ակցիայի հայ, հույն, քուրդ և ասորի մասնակիցները Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի տան մոտ դաժան ծեծի են ենթարկվել Էրդողանի կողմնակիցների կողմից։ Այդ մասին հայտնում է ԱՄՆ-ի Հայ Դատի հանձնախումբը, որն էլ իր ֆեյսբուքյան էջում տեղի ունեցածի տեսագրություններ է տեղադրել։

Էրդողանի կողմնակիցները հաշվի չեն առել նույնիսկ ոստիկանության ծառայողների ներկայությունը և հարձակվել են ցուցարարների վրա, ովքեր հավաքվել էին, որպեսզի իրենց բողոքն արտահայտեն Էրդողանի այցելության ու Դոնալդ Թրամփի հետ նրա հանդիպման դեմ։

Տեսանյութերում երևում է նաև, որ էրդողանականները ֆիզիկապես լավ պատրաստություն են անցել. ցուցարարներից մի քանիսը լուրջ վնասվածքներ են ստացել։

Ինչպես ուղիղ հեռարձակմամբ հայտնել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը, ծեծի ենթարկվածներից շատերը հոսպիտալացվել են։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular