ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեհաստանի կառավարությունը չի ընդունում փախստականների. վարչապետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լեհաստանի կառավարությունը չի համաձայնվել ընդունել փախստականների: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ մասին ասուլիսում հայատարել է երկրի վարչապետ Բեատա Շիդլոն:

Լեհաստանը հրաժարվել է իր տարածք ընդունել փախստականների ԵՄ՝ նրանց վերաբնակեցնելու ծրագրի շրջանակնում: Վարչապետ Շիդլոն ավելի վաղ քննադատել էր ԵՄ միգրացիոն քաղաքականությունը:

Վերջին սոցհարցումների համաձայն, Լեհաստանի բնակիչների երեք քառորդը դեմ է փախստականների ընդունմանը:

«Հնարավորություն չկա ներկա պահին Լեհաստանում ընդունել փախստական: Նման դիրքորոշումը Լեհաստանի կառավարությանն է: Մենք ուզում ենք օգնել, հումանիտար օգնություն ցուցաբերել նրանց, որտեղ կա դրա կարիքը և մարդիկ դրան սպասում են: Մենք ավելացնում ենք հումանիտար օգնությունը, մասնակցությունը միջազգային հումանիտար ակցիաներում, համագործակցությունը ոչ կառավարական կազմակերպությունների հետ»,- ասել է վարչապետը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular