ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը մեկնաբանել է «Եվրատեսիլ-2017»-ը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկինում «Մեկ գոտի՝ մեկ ուղի» միջազգային համաժողովի ժամանակ պատասխանել է լրագրողներից մեկի՝ «Եվրատեսիլ-2017» համաեվրոպական երգի մրցույթի մասին հարցին, գրում է gazeta.ru-ն:

«Նրանք, ովքեր ուզում էին դիտել մրցույթը, կարող էին դա համացանցի միջոցով անել»,-մեկնաբանել է Պուտինը ռուսական հեռուստաալիքների՝ այս տարվա մրցույթի հեռարձակումից հրաժարվելու որոշումը:

Խոսելով Ռուսաստանի ներկայացուցիչ Յուլյա Սամոյլովայի՝ մրցույթից հրաժարվելու որոշման մասին՝ Պուտինն ասել է. «Կարծում եմ, որ ճիշտ որոշում է կայացվել: Կիևի իշխանություններն ի վիճակի չեն այդօրինակ միջոցառումներ անցկացնել»:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի իշխանությունները թույլ չեն տվել Սամոյլովային ժամանել Կիև ու մասնակցել մրցույթին՝ պատճառաբանելով, որ երգչուհին առանց համապատասխան թույլտվության Ղրիմ էր այցելել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular