ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մորատան հրաժարվել է սեղմել Զիդանի ձեռքը «Սևիլյայի» հետ խաղում (ֆոտո)

ՍՊՈՐՏ

Shamshyan.com

«Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան դժգոհ է մնացել, որ Իսպանիայի առաջնության 37-րդ տուրում՝ «Սևիլյայի» հետ խաղում փոխարինվել է:

Մադրիդցիների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խաղադաշտը լքող ֆուտբոլիստին է մեկնել ձեռքը, սակայն Մորատան չի սեղմել այն:

Այս մրցաշրջանում Մորատան Պրիմերայի խաղերում ընդամենը 14 անգամ է հայտնվել «արքայական» ակումբի մեկնարկային կազմում, ընդ որում դրանցում 15 գոլ է խփել և Ռոնալդուից հետո երկրորդ ռմբարկուն է թիմում:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ նա կարիերան կարող է շարունակել «Միլանում», «Արսենալում» կամ «Չելսիում»:

Картинки по запросу Альваро Мората

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular