ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայում վատ եղանակային պայմաններից ելնելով՝ Մոսկվա-Երևան չվերթներ են հետաձգվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մոսկվայում եղանակային վատ պայմաններից ելնելով՝ հետաձգվել է «Վիմ-ավիա» ավիաընկերության՝ այսօր ժամը 13։20 կայանալիք Երևան-Մոսկվա չվերթը։ Այս մասին հայտնի է դառնում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական կայքէջից։

Հատկանշական է, որ նույն պատճառով հետաձգվել է նաև «Վիմ-ավիա»-ի՝ Մոսկվա-Երևան 12։10 կայանալիք չվերթը։

Ուշացմամբ իրականացվող Մոսկվա-Երևան թռիչքների շարքում է նաև «Ուրալ» ավիաընկերության՝ «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան թռչող ժամը 16։00-ի չվերթը։

Հիշեցնենք, որ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, քամու ուժգնացման պատճառով Մոսկվայում փոթորկի վտանգ կա։

Օրվա ընթացքում սպասվում է անձրև, ջերմաստիճանը՝ 7-8 աստիճան, սպասվում է ուժեղ քամի՝ վայրկյանում 12-17 մետր արագությամբ։ 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular