ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԻՊ-ն իրաքյան Մոսուլում հայտնվել է ամբողջական շրջափակման մեջ. իրաքյան բանակի խոսնակ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մինչ միջազգային հանրության ուշադրությունը սևեռված է սիրիական Ռաքքայի ազատագրման գործողության նախապատրաստական աշխատանքներին, դրական լուրեր են ստացվել Իրաքից: 

Իրաքյան Մոսուլում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հայտնվել են ամբողջական շրջափակման մեջ, այս մասին գրում է բրիտանական Reuters գործակալությունը՝ հղում անելով իրաքյան բանակի խոսնակ Յահյա Ռասուլի վերջին հայտարարությանը:

Ռասուլի տեղեկացմամբ՝ Մոսուլում ԻՊ-ի վերահսկողության տակ մնացել է ընդամենը 12 կմ տարածք, Մոսուլի ազատագրումն իրաքյան ուժերը նախատեսում են ավարտել մինչև Ռամադանի տոնի մեկնարկը: Նշենք, որ այս տարի Ռամադանի պահքի ավարտը նշվելու է հունիսի վերջին:

Մոսուլի ազատագրման գործողության ցամաքային փուլը սկսվել է անցած տարվա հոկտեմբերի 17-ին: Մոսուլն ԻՊ-ի վերահսկողության տակ էր գտնվում 2014թ.-ից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular