ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սարգսյանի պահեստային տարբերակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԼՐԱԳԻՐ / Մամուլում ենթադրություն էր եղել, որ 2018 թվականի ապրիլից հետո Սերժ Սարգսյանը կարող է զբաղեցնել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: Թերթը կարծում է, որ դրանով Սերժ Սարգսյանը կպահպանի պետական որոշումների վրա ազդեցության լծակները:
Ավելի վաղ Սերժ Սարգսյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես է պատկերացնում իր քաղաքական ապագան, ասել էր, որ դեռ վերջնական որոշում չի կայացրել, սակայն իր ապագան պարտադիր կապված է լինելու անվտանգության ոլորտի հետ: Այդ համատեքստում տրամաբանական է ենթադրել, որ Սերժ Սարգսյանը կգլխավորի ԱԱԽ-ն:
Հիշեցնենք, որ այդ ակտի նախապատրաստությունը վաղուց է սկսվել: Մասնավորապես, 2016 թվականի օգոստոսին Սերժ Սարգսյանի հրամանագրով ստեղծվել է ՀՀ ԱԱԽ քարտուղարություն: Հրամանագիրն ընդունվել է՝ «ընդգծելով 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո Անվտանգության խորհրդի նոր՝ սահմանադրական մարմնի կարգավիճակին անցնելու նպատակով առաջանցիկ եղանակով անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելու կարևորությունը»:

շարունակությունը՝ կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular