ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երկիր ծիրանի»-ն Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները վիճարկող դիմում է ներկայացրել ԿԸՀ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Երկիր ծիրանի» կուսակցությունը մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները վիճարկող դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այս մասին տեղեկացանք կուսակցության մամուլի ծառայությունից:

Կուսակցությունը որպես հիմնավորում ներկայացնում է գրանցված մի շարք խախտումներ, որոնք վերաբերվում են ուղղորդված քվեարկությանը, ընտրական կաշառք բաժանելուն, Երևանում ընտրողների թվաքանակի ուռճացված լինելուն և այլն:

«Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգրքի 142-րդ հոդվածի դրույթներով` պահանջում ենք 2017 թվականի մայիսի 14-ին Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները ճանաչել անվավեր, քանի որ վերը շարադրված խախտումներն ազդել են ընտրությունների արդյունքների վրա եւ այդպիսիք հնարավոր չէ շտկել: Դիմում-բողոքը հիմնավորող բոլոր փաստերն ու տեսանյութերը պահանջի դեպքում կներկայացվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով»,- ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular