ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Լա Բոհեմի» առաջնախաղին ներկա կլինի աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը

ՄՇԱԿՈՒՅԹ

Մայիսի 29-ին, հունիսի 4-ին և 17-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ տեղի կունենա «Լա Բոհեմ մեկ գործողությամբ բալետային ներկայացման առաջնախաղը:  Օպերայի և բալետի թատրոնից հայտնում են, որ մայիսի 29-ին աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շարլ Ազնավուրը ներկա կգտնվի «Լա Բոհեմ» բալետային ներկայացման առաջնախաղին:

Ներկայացման սցենարի հեղինակն ու բեմադրող խորեոգրաֆն է Ռուդոլֆ Խառատյանը, երաժշտությունը՝ Շարլ Ազնավուրի: Բեմադրության և զգեստների նկարիչն է Աստղիկ Ստեփանյանը:

Գլխավոր դերերում հանդես կգան Գարեգին Բաբելյանը, Անդրանիկ Աբովյանը /Ժան Շարլ/, Տաթևիկ Գրիգորյանը, Կարինա Շիկանյանը /Սյուզետ/:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular