ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիեւն ընդլայնել Է պատժամիջոցների ենթարկված ՌԴ-ի ֆիզիկական եւ իրավական անձանց ցուցակը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հաստատել Է ՌԴ-ի ֆիզիկական եւ իրավական այն անձանց ընդլայնված ցուցակը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել: Այդ մասին հայտնել Է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով նախագահի ստորագրած հրամանագիրը, որով նա հաստատել Է Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) համապատասխան որոշումը: 
 
«Պետության ղեկավարը գործողության մեջ Է դրել «Անհատական տնտեսական եւ այլ սահմանափակիչ միջոցների (պատժամիջոցների) կիրառման մասին ԱԱՊԽ-ի ապրիլի 28-ի որոշումը»,-նշել են նախագահական վարչակազմում: 
 
Սահմանափակումները սահմանվել են մեկ տարի ժամկետով: Այս անգամ պատժամիջոցների ենթարկված ֆիզիկական անձանց ցուցակը բաղկացած Է 1228, իսկ իրավական անձերինը՝ 468 մարդուց: 
 
Ցուցակը համալրել են Պետդումայի մի շարք պատգամավորներ, լրագրողներ, Սահմանադրական դատարանի դատավորներ: 
Մայիսի 16-ին Կիեւը նաեւ Ուկրաինայում արգելել Է ռուսաստանյան «ՎԿոնտակտե» եւ «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular