ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նեյմար. Սա իմ լավագույն մրցաշրջանն է «Բարսելոնայում»

ՍՊՈՐՏ

Shamshyan.com

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը մեկնաբանել է իր խաղն այս մրցաշրջանում:

«Իմ համար սա գերազանց մրցաշրջան էր: Ենթադրում եմ, որ սա լավագույն մրցաշրջանն է այն պահից, ինչ եկել եմ:

Իմ դերը թիմում չի փոխվել այս ժամանակահատվածում: Ես միշտ այս թիմի համար պատասխանատվություն եմ վերցրել իմ վրա, թիմ, որտեղ յուրաքանչյուրը գիտի, թե ինչ պետք է անել:

Այն ամենը, ինչ ցանկանում եմ անել, դա խաղալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հետ, որոնցից լավագույնը Լեո Մեսին է: Ես երազում եմ լավագույնը դառնալ: Կարծում եմ, որ կարող եմ, բայց՝ ավելի ուշ: Ես չեմ շտապում:

Բոլոր խաղացողները երազում են «Ոսկե գնդակի» մասին: Հուսով եմ, որ մի գեղեցիկ օրը ես այն կնվաճեմ», ասել է Նեյմարը:

Այդ մրցաշրջանի 29 խաղում Նեյմարը Պրիմերայում դարձել է 13 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular