ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանության նոր պլանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1in.am / Երևանի ավագանու ընտրությունից հետո իշխանության ստացածը պետք է չափել թերևս ոչ թե տոկոսներով, այլ՝ տարիներով: Ստացած տոկոսներից բացի, իշխանության համար երևի թե ամենակարևոր «ձեռքբերումը» տարիներն են՝ առնվազն չորս տարի, առանց քիչ թե շատ խոշոր ընտրական գործընթացի: Երևանի ավագանու հաջորդ ընտրությունը 2021-ին է, իսկ խորհրդարանի հաջորդ ընտրությունը՝ 2022-ին: Այդպիսով, իշխանությունը ստացել է ընտրությունից զերծ չորս տարի ժամանակ, որը ամենևին էլ աննախադեպ չէ իհարկե: Բանն այն է, որ նույնը ստացվել էր 2013-ին: Բայց ներկայիս իրավիճակն ունի առանձնահատկություն և ոչ միայն խորհրդարանի կառավարման մոդելի իմաստով: Բանն այն է, որ 2013-ից 2017 չորս տարի ժամանակաշրջանում ներքաղաքական մթնոլորտը բավական հագեցած էր, ձևավորվեց ոչիշխանական բևեռը, տեղի ունեցավ վարչապետի և կառավարության փոփոխություն, ի հայտ եկավ սահմանադրական օրակարգը, իսկ այդ ամենն էլ իր վրա կրում էր Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերջին ժամկետի ազդեցությունը:

Շարունակությունը՝  սկզբնաղբյուր կայքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular