ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վենեսուելայում մարդիկ են զոհվել ցուցարարների եւ ոստիկանության բախումների հետեւանքով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վենեսուելայում ընդդիմության եւ կառավարության դիմակայության հերթական օրը մարդկային նոր զոհեր Է բերել: Ինչպես հայտնել են լատինամերիկյան երկրի իշխանությունների ներկայացուցիչները, Տիչիրայի նահանգում բողոքի փողոցային ակցիաների ընթացքում երկու մարդ Է զոհվել:
 
Նշվում Է, որ զոհվածներից մեկը 17-ամյա պատանի Է, իսկ մյուսը՝ 33-ամյա Դիեգո Էռնանդեսը, որը գնդակահարվել Է ոստիկանի կողմից:
 
 
Ընդդիմության կողմնակիցները մայիսի 15-ին փակում Էին երթեւեկությունը հանգուցային ավտոմայրուղիներում՝ այդ կերպ իրենց դժգոհությունը հայտնելով նախագահ Նիկոլաս Մադուրոյի գլխավորած կառավարության քաղաքականությունից: Մի շարք տարածաշրջաններում, այդ թվում՝ երկրի մայրաքաղաք Կարակասում Ազգային գվարդիան արցունքաբեր գազ Է կիրառել բողոքավորներին ցրելու համար: Իշխանությունները բերման են ենթարկել մի քանի տասնյակ մարդու, ավելի քան տասը հոգի վերքեր են ստացել:
 
 
Ապրիլի սկսզբից Վենեսուելայում բողոքի բազմամարդ ակցիաներ են անցկացվում: «Սոցիալական կոնֆլիկտայնության մոնիթորինգի կենտրոն» ոչ կառավարական կազմակերպության տվյալներով՝ բողոքի ակցիաների ընթացքում զոհվել Է 44 մարդ, տուժածների թիվն անցնում Է հազարից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular