ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայի տարածքում կարգելափակվեն «Յանդեքս»-ը, «Վկոնտակտե»-ն և «Օդնոկլասնիկի»-ն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է հրամանագիր Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնման մասին: Ըստ այդմ, ուկրաինական պրովայդերները պետք է արգելափակեն մուտքը «Յանդեքս», «Վկոնտակտե» և «Օդնոկլասնիկի», «Մեյլ.ռու» կայքեր:

Հրամանագիրը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի կայքէջում

Փաստաթղթում հրապարակված են «Յանդեքս»-ի այն ծառայությունների անունները, որոնք արգելված են լինելու երկրի տարածքում, այդ թվում ընդգրկված է նաև որոնողական համակարգը:

Ուկրաինական պատժամիջոցը տարածվել է նաև ABBYY ծրագրի ու հակավիրուսային մի քանի ծրագրերի վրա: Համաձայն հրամանագրի, սահմանափակումները գործելու են երեք տարի:

Ընդհանուր առմամբ, ցանկում ընդգրկվել է 468 իրավաբանական ու 1228 ֆիզիկական անձինք:  Այն ուժի մեջ է հրապարակման պահից՝ մայիսի 15-ից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular