ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփի օգնականը պատահականորեն ցուցադրել Է Պենտագոնի ղեկավարի հեռախոսահամարը. WP

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
The Washington Post-ի թղթակիցը լուսանկարել Է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի հեռախոսահամարով թղթի թերթը, որը գտնվում Էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի օգնական Քիթ Շիլլերի ձեռքին: Մայիսի 15-ին այս մասին հայտնել Է ամերիկյան հրատարակությունը:  
 
Հրատարակությունը հրապարակել Է Թրամփի եւ Շիլլերի լուսանկարը, որի ձեռքում թղթի մի քանի թերթեր են: Դրանցից մեկի վրա հստակորեն երեւում Է Մեթիսի անունը եւ նրա հեռախոսահամարը: Հրատարակության խմբագրությունը դա նկատել Է իր ընթերցողներից մեկի շնորհիվ:   
 
Այնուհետեւ The Washington Post-ի թղթակիցներից մեկը՝ Ռեյչել Մանթեյֆելը, հավաքել Է լուսանկարում պատկերված համարը: «Ես զանգահարեցի: Լսվեց ինքապատասխանիչի ձայնը: Դա նա Էր»,- պատմել Է թղթակիցը:
 
Դրանց հետո թերթը հանել Է Մեթիսի հեռախոսահամարով լուսանկարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular