ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը Միացյալ Նահանգներում է. քննարկվելու է Գյուլենի արտահանձնման հարցը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Միացյալ Նահանգներ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Էրդողանին Էնդրյուս ավիաբազայում դիմավորել է ԱՄՆ պետդեպարտամենտի արարողակարգի ղեկավարի տեղակալ Ռոզմերի Պաուլին և Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը: Էրդողանի հետ Միացյալ Նահանգներ են ժամանել արդարադատության, արտաքին գործերի, էկոնոմիկայի, էներգետիկայի և բնական պաշարների, ազգային պաշտպանության նախարարները:

Թուրքիայի նախագահը հանդիպելու է ԱՄՆ գործընկերոջ՝ Դոնալդ Թրամփի հետ: Ակնկալվում է, որ հանդիպման ժամանակ քննարկման հիմնական թեմաներից են լինելու չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման, ինչպես նաև Սիրիայի քրդերին զինելու մասին Թրամփի կայացրած որոշմանն առնչվող հարցեր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular