ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիլարի Քլինթոնը հայտարարել է նոր քաղաքական կազմակերպության ստեղծման մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է նոր քաղաքական կազմակերպության ստեղծման մասին՝ նպատակ ունենալով աջակցել նախընտրական արշավի ընթացքում իր առաջադրած նախաձեռնություններին։

«ՏԱՍՍ»-ը գրում է, որ համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Քլինթոնի թվիթերյան միկրոբլոգում։

Նոր կազմակերպությունը ստացել է Onward Together («Առաջ միասին») անվանումը:

«Մենք գործարկում ենք Onward Together »-ը, որպեսզի մարդիկ ոգևորվեն ու մասնակցեն քաղաքական գործընթացներին, համակարգեն իրենց գործողությունները և նույնիսկ իրենց թեկնածություններն առաջադրեն ընտրություններում»,- գրել Է Քլինթոնը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular