ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է ավագանու մանդատից և գնում է Ազգային ժողով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Shamshyan.com

Երևանի ավագանու ընտրություններին «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մայիսի 15-ին կայացած հետընտրական ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ չի վերցնի ավագանու մանդատը և պատրաստվում է Ազգային ժողով գնալ:

«Էս պահին պարզ է մի բան՝ ես գնում եմ Ազգային ժողով, մյուսներն արդեն հավաքած ձայներին համապատասխան՝ գնում են ավագանի: Որևէ ինքնաբացարկի մասին մենք տեղեկություններ չունենք: Չեմ կարծում, որ էդպիսի բան լինի, որովհետև ավագանու անդամ դարձած բոլոր մարդիկ ընտրական պրոցեսին ակտիվորեն մասնակցել են: Ինչ վերաբերում է խմբակցության ղեկավար, քարտուղար... էդ հարցերը կքննարկվեն»նշեց Ն. Փաշինյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին կայացած ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներով, ըստ ԿԸՀ-ի, Հանրապետական կուսակցությունը ստացել է քվեների 71 տոկոսը։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular