ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է 10 ահազանգ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ մայիսի 15-ին՝ ժամը 11-ի դրությամբ, ստացվել է 10 հաղորդում-ահազանգ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ստացված հաղորդումներից 8-ը վերաբերում են կրկնակի քվեարկության փորձերին, մեկական՝լրագրողի մասնագիտական օրինականգործունեությանը խոչընդոտելուն և քվեարկության գաղտնիությունը խախտելուն: Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ առերևույթ ընտրական իրավունքի խախտման հատկանիշներ պարունակող նյութերում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular