ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ելք»-ն ընդունեց Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները ձևավորվել են ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեարկության արդյունքում: Մայիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը: «Մենք արձանագրում ենք, որ ընտրությունների արդյունքները ձևավորվել են քվեարկությանը մասնակցած քաղաքացիների քվեարկ ության արդյունքում և «Ելք» դաշինքին հաջողվել է պահել իր օգտին քվեարկած յուրաքանչյուր անձի քվեն»,- ընդգծեց Մարուքյանը` ընթերցելով «Ելք» դաշինքի հայտարարությունը:

Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ ինքը ինքնաբացարկ է ներկայացնելու և աշխատելու է Ազգային ժողովում: «Մյուս մեր թեկնածուների կողմից ինքնաբացարկի մասին մենք տեղեկություններ չունենք: Ես չեմ կարծում, որ կլինեն ինքնաբացարկներ, որովհետև ընտրությունների արդյունքներով Երևանի ավագանու անդամ ընտրված մեր թեկնածուները ակտիվ մասնակցություն են ունեցել քարոզարշավին: Երևանի ավագանիում «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավարի և քարտուղարի հարց դեռ չեն ք քննարկել: Կքննարկենք, կասենք»,- ընդգծեց Փաշինյանը:

Փաշինյանը նաև հայտնեց, որ Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքն ավելի քան 1000 ավելի ձայն է ստացել, քան խորհրդարանական ընտրությունների ժամանակ Երևանից ստացած ձայներն էին: «Մենք ունենք վստահության կայուն հենարան Երևանում և ընդհանրապես Հայաստանում, և մեր խնդիրն է մեր համակիրների թիվը բազմապատկել:  Մեր քաղաքական գործունեությունը դրան է միտված լինելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մայիսի 14-ին կայացած քվեարկության նախնական արդյունքներով՝ «Ելք» կուսակցությունների դաշինքին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 70 հազար 731 կամ 21 տոկոս: «Երկիր ծիրանի» կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 26 հազար 109 կամ 7.75 տոկոս: Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 240 հազար 36 կամ 71.25 տոկոս:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular