ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոստիկանապետի դերը կտրուկ փոխվեց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԼՐԱԳԻՐ / ՀՀ ոստիկանությունը տեղեկություն է տարածել Ավանում Տարոն Մարգարյանի շտաբում տեղի ունեցած միջադեպի մասին: Այսօր Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը ընտրակաշառքի ու ցուցակներով ուղղորդման վերաբերյալ ահազանգի հետքերով ժամանել էր այդ շտաբ եւ պահանջել ցույց տալ ցուցակները, որից հետո տեղի էր ունեցել քաշքշուկ: Այնուհետեւ ժամանել էր ոստիկանությունն ու նրան ուժով հեռացրել շտաբից:
Ոստիկանությունն իր հայտարարության մեջ Զարուհի Փոստանջյանի արարքը որակել է ներխուժում եւ «իրավախախտումներ ծնող և դրանց կատարումը սադրող գործողություններ, որոնք կարող են ունենալ քրեաիրավական հետևանքներ»:
Հետաքրքիր ձեւակերպում ու իրավիճակ է: Եթե նախկինում հարձակում ու ներխուժումներ էին լինում ընդդիմության շտաբներ, ներկայում փաստորեն «թիրախ» է դարձել ՀՀԿ-ի շտաբը: Ընդ որում, արդեն մի քանի օր է միջադեպեր են լինում ՀՀԿ-ի շտաբներում, նախորդ օրը՝ Ելք դաշինքի ակտիվիստի հետ կատարվածի կապակցությամբ, երբ Նիկոլ Փաշինյանին ոստիկանները թույլ չէին տալիս մտնել շտաբ:

շարուկությունը՝ կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular