ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ է ասել, որ որևէ մեկը ցուցակ ունենալու իրավունք չունի. Շարմազանովը՝ Փոստանջյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Yerkir.am-ը գրում է.

Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի հայտարարությունները մերկապարանոց են: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ շտաբի պետ, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա վստահեցրեց, որ Փոստանջյանի ասածները իրականությանը չեն համապատասխանում, իսկ գործողություններն էլ ապօրինի են:

Նշենք, որ Փոստանջյանը մտել էր ՀՀԿ շտաբերից մեկը եւ հայտարարում էր, որ այնտեղ կեղծ փաստաթղթեր կան եւ ընտրակաշառք է բաժանվում: Ըստ Շարմազանովի, Փոստանջյանը խանգարում է ընտրության բնականոն գործընթացը, խոչընդոտում է ՀՀԿ շտաբի բնականոն աշխատանքը:

«Սա ընդունեք որպես մեր շտաբի պաշտոնական հայտարարություն: Նախ որևէ իրավունք չունի մտնելու ՀՀԿ շտաբ: Ինչ վերաբերում է ցուցակներին, ո՞վ է ասել, որ որևէ մեկը ցուցակ ունենալու իրավունք չունի: Ի՞նչ իրավունքով է նա մտել նախընտրական շտաբ և խոչընդոտում այդ պահին մեր ակտիվի աշխատանքը»,-ասաց Շարմազանովը եւ վստահեցրեց, որ այդ ցուցակները ՀՀԿ ակտիվի ցուցակներն են: «Մի քանի ցուցակ էլ ինձ մոտ կա, կարող է գալ, ինձնից էլ պահանջել: Ես, որպես շտաբի պետ, իրավունք ունեմ ունենալու և´ ակտիվի, և´ կուսակիցների, և´ ընտրողների ցուցակներ»,-հավելեց Շարմազանովը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular